Ուկրաինան IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգ արտադրող գերմանական Diehl Defence ընկերության հետ հուշագիր է ստորագրել, որը նախատեսում է հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման եռակի ավելացում։
Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, հայտնում է «Украинская правда»-ն:
«Ստորագրված համաձայնագիրը ճանապարհ է բացում խոշոր արդյունաբերական նախագծերի համար, որոնք կամրապնդեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները։
Հուշագիրը նախատեսում է հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման եռակի ավելացում»,- նշել է նա։





























