Պենտագոնը մտադիր է հսկայական գումարներ ծախսել հետվնասվածքային ախտանիշի բուժման ժամանակակից տեխնոլոգիայի մշակման համար, որի մասին սկսել են շատ խոսել վիետնամական պատերազմից հետո: Այն գրեթե անհնար է դարձնում պատերազմի վետերանների խաղաղ կյանքը: Պենտագոնը 11 միլիոն դոլարի չափով գրանտ է հատկացրել այդ խնդրի լուծման համար:
Հեռանկարային ուղղություններից մեկն է էքսպոզիցիոն թերապիան եւ D ցիկլոսերինի համատեղումը:
Էքսպոզիցիոն թերապիան այն է, երբ հիվանդին ստիպում են վերապրել իր տրավմային փորձն այն իրավիճակում, որը վտանգավոր է կյանքի եւ առողջության համար, օրինակ վիրտուալ իրականության մեջ: Բուժման ընթացքում հիվանդը աստիճանաբար «վերարապրում է» սարսափելի իրադարձությունները եւ ազատվում է նման երեւույթներից, ինչպիսին են գիշերային սարսափները եւ հիշողությունները:
Պենտագոնի ռազմական բժիշկները կարծում են, որ D ցիկլոսերինի հավելումը կարագացնի առողջացման գործընթացը, ուղեղին ուղարկած ազդակների շնորհիվ:
Աֆղանստանի եւ Իրաքի վետերանները կանցնեն նմանօրինակ բուժման ընդհանուր առմամբ 7 փուլ, որի արդյունքում էլ կորոշվի նոր մեթոդի արդյունավետությունը:




























