Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հրամանագիր է ստորագրել երկրի Ազգային անվտանգության խորհրդի ձեւավորման մասին, հայտնել է SANA գործակալությունը։

«Ազգային անվտանգության խորհուրդը ձեւավորվում է հանրապետության նախագահի նախագահությամբ։ Նպատակն է համակարգել եւ կառավարել անվտանգության եւ քաղաքական խնդիրները»,- մեջբերել է գործակալությունը հրամանագիրը։

Խորհրդի կազմում կլինեն արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի նախարարները եւ երկրի հետախուզական գործակալության ղեկավարը։ Բացի այդ, խորհուրդը կունենա երկու խորհրդատվական անդամ եւ տեխնիկական փորձագետ՝ նշանակված Շարաայի կողմից:

«Ազգային անվտանգությանը եւ պետության առջեւ ծառացած մարտահրավերներին վերաբերող որոշումները կընդունվեն նրա (Ազգային անվտանգության խորհրդի- ԻՖ) անդամների հետ խորհրդակցելով»,- նշվել է հրամանագրում։

Նիստերը տեղի կունենան պարբերաբար կամ նախագահի որոշմամբ։