Իսրայելը հայտարարություն է տարածել այս օրերին նշվող հրեական Պուրիմ տոնի կապակցությամբ՝ պնդելով, որ հրեա ժողովրդի բոլոր թշնամիները վաղ թե ուշ «հայտնվելու են պատմության աղբանոցում»։

«Պուրիմը հիանալի հիշեցում է, որ որքան էլ դաժան լինեն հրեա ժողովրդի թշնամիները, նրանք, ի վերջո, կհայտնվեն պատմության աղբանոցում: Համանից (աստվածաշնչյան կերպար, որը դրդեց պարսից թագավորին բնաջնջել հրեաներին) մինչև Համաս, հրեաների մարդասպաններն իրենք կկործանվեն, բայց հրեա ժողովուրդը հավերժ է»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ ռուսալեզու Telegram ալիքի հրապարակման մեջ։