Կոլումբիայում նավթատարի պայթյունի զոհերի թիվը աճել է 13-ի, գրեթե 90 մարդ վնասվածքներ եւ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհերի եւ 70 վիրավորների մասին:
Հիշեցնենք, պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: Այն ժայռաբեկորների փլուզման պատճառ է դարձել, որի արդյունքում 30 տուն է ավերվել, պայթյունի հիպոկենտրոնին մոտ գտնվող 8 մարդ տեղում մահացել էր, եւս հինգը մահացել են հիվանդանոցում:
Դեպքը կատարվել է կոլումբիական կենտրոնական Ռիսարալդա դեպարտամենտում` մայրաքաղաք Բոգոտայից 170 կմ հարավ-արեւմուտք: Պայթյունից հետո բռնկված հրդեհն այս պահին տեղայնացված է:
Պայթյունի պաշտոնական պատճառը համարվում է նավթատարի վրա բենզին գողանալու նպատակով ճեղք անելու փորձը: Խողովակաշարի օպերատորը Կոլումբիական ազգային Ecopetrol ընկերությունն է, հաղորդում է rbc-ն:




























