ԱՄՆ-ում Nike մարզակոշիկների նոր մոդելների վաճառքը ամբողջ երկրով մեկ անկարգությունների տեղիք են տվել: Մարզական բրենդի երկրպագուները բաղձալի ապրանքին տիրանալու համար բռունցքներ են գործի դրել, ոստիկանները ստիպված են եղել տարբեր միջոցներով հանդարտեցնել գնորդներին:
Վաճառքն սկսվել է դեկտեմբերի 23-ի առավոտյան: Վաշինգտոն նահանգի Սիեթլա արվարձանում օրենքի պահապաններին միայն պղպեղային գազ կիրառելու միջոցով է հաջողվել հանգստացնել հայտնի բրենդի շուրջ 20 խռովարար երկրպագուներին: Նրանցից մեկը հարվածել է ոստիկանին, եւ այժմ նրան բանտային կալանք է սպասվում: «Դրանք վայելուչ գնորդներ չէին, այլ անկառավարելի ամբոխ», - հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ջիորջանա նահանգի Լիթոնիա բնակավայրում գնորդները տեղահան են արել խանութի դռները: Քալիֆորնիայի Սթոնքոնում կողոպտիչները սխալմամբ հարձակվել են անցորդի վրա` կաչծելով, թե նա հենց նոր գնված մարզակոշիկներ է տանում: Հաղորդվում է նաեւ Հյուսիսային Կառոլինայի, Միչիգանի, Նեբրասկի եւ Ինդիանայի խանութներում տեղի ունեցած անկարգությունների մասին:
Ընդ որում` շատ գնորդներ ասում են, որ չեն պատրաստվում կրել նոր մարզակոշիկները, այլ հավաքածուի համար են ցանկանում ձեռք բերել: Ընկերությունն իր արտադրանքը գնահատել է 180 դոլար, բայց eBay պորտալում այն արդեն 605 դոլարով են առաջարկում:
Nike մարզական ֆիրմայի թանկարժեք մարզակոշիկներն ԱՄՆ-ում արդեն մի քանի տասնամյակ պաշտամունքային են դարձել, հատկապես սեւամորթ երիտասարդության շրջանում: 1990-ական թվականներին Nike մարզակոշիկներով քայլելը վտանգավոր էր համարվում, քանի որ հեշտությամբ կարելի էր կողոպտիչների զոհ դառնալ եւ բոկոտն վերադառնալ տուն, գրում է BBC-ն:




























