Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների վերսկսումը հրադադարի համաձայնագրի խախտում է և ծայրահեղ վտանգավոր էսկալացիա, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։
«Եգիպտոսը խստորեն դատապարտում է իսրայելական ավիահարվածները Գազայի հատվածի վրա, որոնց զոհ է դարձել ավելի քան 300 մարդ, և դրանք համարում է հրադադարի համաձայնագրի կոպտագույն խախտում և վտանգավոր էսկալացիա, որը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մեջ։
Կահիրեն բոլոր կողմերին կոչ է արել զսպել իրենց՝ «միջնորդներին հնարավորություն տալ պաղեստինայան անկլավում մշտական հրադադարի համաձայնության հասնելու»։ «Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջամտի տեղի ունեցողին և թույլ չտա, որ Մերձավոր Արևելքը ներքաշվի բռնության նոր շրջափուլի մեջ», - եզրափակել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։





























