Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Գազայի հատվածի կառավարության, որը վերահսկվում էր արմատականների կողմից, վարչապետի, ինչպես նաեւ շարժման չորս այլ նշանավոր ներկայացուցիչների մահը Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից անցած գիշեր իրականացված ռմբակոծության հետեւանքով։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը «հաստատել է Գազայի վարչապետ Իսամ ադ Դալիսի մահը, որը սպանվել է Իսրայելի ավիահարվածի հետեւանքով»։

Բացի այդ, արմատականները խոստովանել են, որ անկլավի տարածքում իսրայելական օդուժի գրոհի ժամանակ սպանվել են շարժման քաղբյուրոյի անդամ Յասիր Հարբը, շարժման ներքին անվտանգության ծառայության ղեկավար Բահջաթ Աբու Սուլթանը, ՀԱՄԱՍ-ի կառավարության ՆԳՆ փոխղեկավար Բահջաթ Աբու Սուլթանը, փոխնախարարՄահմուդ Աբու Վաթֆան եւ արդարադատության փոխնախարար Ահմեդ ալ-Խաթան։