Գազայի հատվածում ավելի քան մեկ միլիոն մարդ մարտին կմնա առանց սննդի փաթեթների, եթե մարդասիրական մատակարարումները տարածաշրջան չվերսկսվեն։ Այս մասին հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
«Ավելի քան մեկ միլիոն մարդ վտանգի է ենթարկվում մնալու առանց սննդի փաթեթների արդեն մարտ ամսին, եթե մատակարարումները Գազա թույլ չտան: Պաշարներն արագ սպառվում են, եւ դեֆիցիտի դեմ պայքարելու համար ՄԱԿ գործընկերները կտրուկ նվազեցնում են ընտանիքներին տրամադրվող պարենային օգնությունը, դադարեցնում են ալյուրի եւ թարմ մթերքների բաշխումը, ինչպես նաեւ կրճատում են տաք կերակուրների ծավալը հանրային խոհանոցներում»,- նշել են վարչությունում՝ ընդգծելով, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա մեկ-երկու շաբաթվա ընթացքում «170 հանրային խոհանոցներից առնվազն 80-ը ստիպված կլինի փակվել»։





























