Դկտեմբերի 24-ին` ժամը 20.59-ին, Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է հոսպիտալացվել քաղաքի Աղյուսի փողոցի թիվ 108 տան բնակիչ 1989 թ. ծնված Մարիամ Կարապետյանը: Բժշիկները տուժածի վիճակը բավարար են համարում
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի` թունավորման հետեւանքով դեկտեմբերի 25–ին` ժամը 07.40-ին, թունավորման ախտանիշներով Թալին քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Թալին քաղաքի բնակիչներ 1963 թ. ծնված Վահան Առաքելյանը եւ 1966 թ. ծնված Հայկուշ Լեւոնյանը: Առաքելյանը ստացել է առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել, իսկ Լեւոնյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ Լեւոնյանի առողջական վիճակը նույնպես բավարար է:




























