Մերձդնեստրի ԿԸՀ-ի նախնական տվյալներով` չճանաչված հանրապետության նախագահ է ընտրվել Եվգենի Շեւչուկը. Նրա օգտին քվեարկել է ընտրողների 73,88%-ը:
Նրա մրցակցի` տեղի խորհրդարանի ղեկավար Անատոլի Կամինսկու օգտին քվեարկել է ընտրողների 19.67%, բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 4,45%-ը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 25-ին չճանաչված Մերձդնեստրի Մոլդովայի հանրապետությունում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մրցակցում էին երկրի խորհրդարանի նախկին եւ ներկա խոսնակներ Եվգենի Շեւչուկը եւ Անատոլի Կամինսկին, ովքեր առաջին փուլում առավելագույն ձայներ էին հավաքել: Գործող նախագահ Իգոր Սմիրնովը երրորդ տեղն էր զբաղեցրել` ձայների 24,66%-ով, եւ դուրս մնացել նախագահի պաշտոնի համար հետագա պայքարից:
Ակնկալվում է, որ այսօր` դեկտեմբերի 26-ին, ԿԸՀ-ն կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























