Հրեական պետությունն իրավունք չունի արհամարհել ХХ դարի առաջին ցեղասպանությունը: Իսրայելական հեռուստաալիքներից մեկի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել «ՄԵՐԵՑ» կուսակցության պատգամավոր Զահավա Գալյոնը:
«Ես հոլոքոստ վերապրած հրեաների դուստր եմ եւ գիտեմ, թե ինչ է դա, երբ ժխտում են ցեղասպանությունը», - հայտարարել է Լիտվայի բնակչուհի Գալյոնը: Նա միաժամանակ հավելել է, թե հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն վատանա, սակայն, դատելով ֆրանսիական փորձից, պետք չէ դա ակնկալել, գրում է IzRus-ը:
Պատգամավորի հայտարարությունը հնչել է Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովի կողմից քննարկման նախօրեին: Գալյոնն ինքը տվյալ հարցի բաց քննարկման նախաձեռնողներից մեկն է:
Հիշեցնենք, հանձնաժողովի քննարկումը կկայանա այսօր` դեկտեմբերի 26-ին: Դրան կմասնակցի խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը:
Հիշեցնենք նաեւ, որ Ֆրանսիայի Ստորին պալատը դեկտեմբերի 22-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին:




























