Իսրայելի դպրոցներում պետք է սկսեն ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, քանի որ հրեա ժողովուրդն առաջինը պետք է ճանաչի անցյալի ողբերգությունները: Այս մասին հայտարարել է պատգամավոր Զահավա Գալյոնը (ՄԵՐԵՑ) ` կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի քննարկման ընթացքում, որը նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիմնախնդրին (1915-1918թթ.):
Գալյոնը նաեւ հույս է հայտնել, որ Ցեղասպանության ճանաչումը չի վատացնի Թուրքիայի հետ հարաբերությունները, գրում է IzRus-ը:
Նշենք, որ Կնեսետում Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության հիմնախնդրին նվիրված քննարկումը հեռարձակվում է ուղիղ եթերով:



























