Բաղդադում հերթական ահաբեկչությունն է կատարվել, որի հետեւանքով 6 մարդ զոհվել է, 30-ից ավելին վիրավորվել են:
Իրաքի ոստիկանության հաղորդմամբ` հզոր պայթյունը որոտացել է անմիջապես ՆԳՆ շենքի հարեւանությամբ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, Բաղդադում վերջին պայթյունների հետեւանքով 72 մարդ զոհվել էր, 200-ից ավելին` մարդ վիրավորվել:
Երկրից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո ահաբեկչությունների թիվն զգալիորեն աճել է: Դրանք տեղի են ունենում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Իրաքի հյուսիսային եւ հարավային նահանգներում: Ըստ վերլուծաբանների` պայքար է ընթանում շիաների եւ սունիների միջեւ:




























