Երկուշաբթի առավոտյան նավթի գնանշումներն ընկնում են։

Brent նավթի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,28 դոլարով (0,39 տոկոս)՝ հասնելով 71,88 դոլարի մեկ բարելի դիմաց։ Ուրբաթ Brent-ը թանկացել է 0,16 դոլարով (0,2 տոկոս)՝ հասնելով 72,16 դոլարի մեկ բարելի դիմաց։

WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,25 դոլարով (0,37 տոկոս)՝ հասնելով 68,03 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդի ընթացքում պայմանագիրն ավելացել է 0,21 դոլարով (0,3 տոկոս)՝ հասնելով 68,28 դոլարի մեկ բարելի դիմաց։