Իսրայելի իշխանությունները նախատեսում են լայնածավալ ցամաքային գործողություն իրականացնել Գազայի հատվածում։ Այդ մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էThe Wall Street Journal (WSJ) թերթը։
Նրա տվյալներով՝ հրեական պետության ղեկավարությունը կարծում է, որ պաղեստինյան անկլավի զգալի մասի գրավումն ու պահպանումը թույլ կտան վերջնական հաղթանակի հասնել արմատական ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ։ Ինչպես նշել է պարբերականը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ նրա մերձավոր շրջապատը կարծում են, որ ամերիկյան նոր վարչակազմի հարձակողական գործողությունների աջակցությամբ եւ Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թուլացմամբ իսրայելական բանակը բավական հնարավորություններ ունի նման ռազմական գործողություններ իրականացնելու համար։
Միեւնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի նկատմամբ վերջնական հաղթանակի համար, նշել է թերթը, Իսրայելը պետք է ամբողջությամբ ոչնչացնի ստորգետնյա թունելների համակարգը եւ շարժման այլ ենթակառուցվածքային օբյեկտները, ինչը կարող է տեւել մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ։ Նեթանյահուի նոր ռազմավարության հակառակորդները կարծում են, որ արմատական կազմակերպությունն, առանց հակամարտության կարգավորման, ոչնչացնելը պարզապես ահնար կլինի։





























