Կոնգրեսի Սենատը մարտի 24-ին Ջոն Ֆելանին հաստատել է ԱՄՆ ՌԾՈւ նախարարի պաշտոնում։ Նիստի հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը։

Ֆելանի օգտին հանդես է եկել 62 սենատոր, դեմ՝ 30 սենատոր։ Սպասվում է, որ նա շուտով երդում կտա պաշտոնին անցնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2024թ. նոյեմբերին առաջադրել էր գործարար Ֆելանին ԱՄՆ ՌԾՈւ նախարարի պաշտոնում։ Նա նշել էր, որ Ֆելանը մեծ հաջողությունների է հասել բիզնեսում եւ «ԱՄՆ ՌԾՈւ գործերը կդասի ամեն ինչից վեր»։

Ֆելանը մի քանի ներդրումային ընկերությունների հիմնադիրն է կամ համահիմնադիրը։ Դրանց թվում են Rugger Management-ը եւ MSD Capital-ը։