Եվրահանձնաժողովը կարծում է, որ եվրոպական տնային տնտեսությունները պետք է ունենան ջրի, դեղորայքի, մարտկոցների եւ սննդի բավարար պաշար՝ ճգնաժամի դեպքում առանց արտաքին օգնության 72 ժամ դիմանալու համար։ Այս մասին հայտնել է իսպանական El País թերթը՝ հղում կատարելով Բրյուսելի կողմից ներկայացվելիք ռազմավարության նախագծին։

Պարբերականի վարկածով՝ ԵՀզգուշացնում է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի պոտենցիալ հակամարտությունների, ինչպես նաեւ կիբեռհարձակումների, համաճարակների եւ կլիմայական ճգնաժամի հետեւանքների։ «Մենք պետք է պատրաստվենք լայնածավալ միջադեպերի եւ միջսեկտորալ ճգնաժամերի, ներառյալ զինված ագրեսիայի հավանականությունը, որը կազդի մեկ կամ մի քանի անդամ երկրների վրա»,- նշվել է փաստաթղթի նախագծում: Թերթը, սակայն, պարզաբանել է, որ ռազմավարությունում դեռ հնարավոր են փոփոխություններ։

Բրյուսելը նախազգուշացնում է, որ «ԵՄպետք է կարողանա օգտագործել բոլոր հասանելի միջոցներն ու ակտիվները՝ ի աջակցություն անդամ երկրների», «սա կարող է ներառել ռազմական ռեսուրսները»: El País-ը գրել է, որ ԵՄնաեւ նախատեսում է ստեղծել թվային հարթակ, որպեսզի քաղաքացիները եւ ճանապարհորդները կարողանան տեղեկատվություն ստանալ ռիսկերի եւ առկա տարբերակների (օրինակ՝ ապաստարանների) մասին ճգնաժամի դեպքում։ Բացի այդ, ԵՀդիտարկում է դեղերի, էներգիայի եւ նույնիսկ սննդի ռազմավարական պաշարները եվրոպական մակարդակով համակարգելու հնարավորությունը։

«Զինված ագրեսիայի դեպքում զինված ուժերին անհրաժեշտ կլինի քաղաքացիական աջակցություն՝ պետության եւ հասարակության շարունակական գործունեությունը երաշխավորելու համար»,- նշվել է նախագծում։ Պարբերականի համաձայն՝ նոր եվրոպական ռազմավարությունը, որը պետք է ներկայացվի չորեքշաբթի, ավելի լայն փաթեթի մի մասն է՝ մինչեւ 2030թ. ԵՄ-ին ցանկացած սպառնալիքի նախապատրաստելու համար։