Լեհաստանի փոխարտգործնախարար եւ «Ձախեր» կուսակցության փոխնախագահ Անջեյ Շեյնան խոստովանել է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունի։ Սակայն, պաշտոնյայի խոսքով, նա բուժում է ստացել։
«Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես բախվել եմ ալկոհոլի չարաշահման խնդրի հետ, ընտանիքիս, ընկերներիս եւ հատկապես բժիշկներ Բ.Վորոնովիչի եւ Դ.Վորոնովիչի, ինչպես նաեւ թերապեւտների խմբի աջակցության շնորհիվ ես վերադարձրի իմ առողջության վերահսկողությունը։ Ներողություն եմ խնդրում բոլորից, որոնց անհանգստացրել է իմ խնդիրը»,- գրել է քաղաքական գործիչը X-ում։ Նա նշել է, որ թերապիա անցնելու փաստը ստուգվել է ներքին անվտանգության գործակալության կողմից (լեհական անվտանգության ծառայությունը)։
Այսպես է դիվանագետը պատասխանել Gazeta Wyborcza-ի մարտի 17-ի հոդվածին։ Պարբերականը զրուցել է Շեյնայի կուսակցական շրջապատի հետ։ Թերթի զրուցակիցները խոսել են աշխատանքային միջոցառումներին նրա անսթափ վիճակում հայտնվելու մասին։
Շեյնան զբաղեցրել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնը 2023թ. դեկտեմբերի 13-ին, որտեղ նա վերահսկում է Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկան։





























