Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ Եգիպտոսի նոր առաջարկը նախատեսում է արմատական խմբավորումների կողմից այս գոտում պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը և նրանց տեղափոխումը իսրայելական կողմին մեկուկես ամսից ոչ ավելի ժամկետում։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Maan գործակալությունը։
Կահիրեն ակնկալում է, որ իր նախաձեռնության համաձայն՝ «բոլոր ողջ մնացած պատանդները և մահացածների մարմինները կհանձնվեն մեկից մեկուկես ամսվա ընթացքում»։ Ի պատասխան, ինչպես առաջարկում է եգիպտական կողմը, Գազայում պետք է վերականգնվի հրադադարը և վերսկսվի մարդասիրական օգնության առաքումը անկլավի բնակչությանը։





























