ԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE), որը գլխավորում է Իլոն Մասկը, պետք է շարունակի կրճատել պետական ​​ծախսերը՝ անկախ քաղաքական հետևանքներից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ում խոսքերը մեջբերում է NBC News հեռուստաալիքը։

«Ես պատկերացում չունեմ, թե ինչպես հասարակությունը կարձագանքի այս գաղափարին (պետական ​​ծախսերի կրճատումը շարունակելու մասին), բայց դա պետք է արվի», - ասել է նա ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:

Վարչակազմի աշխատակիցներն աջակցություն են հայտնել հանդիպմանը ներկա Մասկին և DOGE-ին, նշում է հեռուստաալիքը։

ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատոր Լի Զելդինը նշել է DOGE-ի հետ «անհավանական համագործակցությունը», իսկ գլխավոր դատախազ Փամ Բոնդին գովաբանել է Իլոնի «անհավանական թիմը»: ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բուրգումը նշել է, որ Մասկի կողմից վերահսկվող գերատեսչությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել պայմանագրերի կնքման ժամանակ։

Հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մասկին նշանակեց՝ վերահսկելու կառավարության արդյունավետությունը բարելավելու նոր գործակալություն: DOGE-ն անմիջապես սկսեց բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտ: Ընդհանուր առմամբ Մասկը ակնկալում է կրճատել պետական ​​ծախսերը 2 տրիլիոն դոլարով։