ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմն ուսումնասիրում է այն պայմանները, որոնք, ըստ Կրեմլի հայտարարության, պետք է կատարվեն, նախքան Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ համաձայնագիրը կիրականացվի, հաղորդում է CNN-ը։
«Կա հինգ կամ վեց պայման։ Մենք դիտարկում ենք դրանք բոլորը», - հայտարարել է Թրամփն այսօր Սպիտակ տանը լրագրողներին։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնվել են դադարեցնել ուժի կիրառումը Սև ծովում։ Այս սկզբունքային համաձայնագիրը նախատեսում է մի շարք պայմաններ, նախքան այն կյանքի կկոչվի։
Վերջին օրերին ԱՄՆ պաշտոնյաները մի շարք առանձին հանդիպումներ են անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ Սաուդյան Արաբիայում։ Սպիտակ տունը ներկայացրել է այն պայմանավորվածությունները, որոնք, ըստ իրենց, ԱՄՆ-ը ձեռք է բերել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ երկուշաբթի հրապարակված երկու առանձին, սակայն շատ նման հայտարարություններում։
Երկու կողմերն էլ հայտարարել են, որ ԱՄՆ-ը և համապատասխան երկրները համաձայնել են անվտանգ նավագնացություն ապահովել, բացառել ուժի կիրառումը և կանխել առևտրային նավերի ռազմական նպատակներով օգտագործումը Սև ծովում։





























