Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոր ֆինանսական տարում (2025թ. ապրիլի 6-ից մինչեւ 2026թ. ապրիլի 5-ը) կավելացնի ռազմական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2,36 տոկոսը: Այս մասին հայտնել է Financial Times թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ մարտի 26-ին Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարության ղեկավար Ռեյչլ Ռիվսը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ կհայտարարի ռազմական բյուջեն 2,2 մլրդ ֆունտ ստեռլինգով (2,9 մլրդ դոլարով) ավելացնելու մասին, ինչի արդյունքում պաշտպանության ընդհանուր ծախսերը հաջորդ ֆինանսական տարում կկազմեն ՀՆԱ գրեթե 2,4 տոկոսը։ Այդ միջոցները վերցվելու են մարդասիրական օգնության միջազգային ծրագրերից։
Փետրվարի 25-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել էր, որ երկրի պաշտպանական ծախսերը ներկա 2,3 տոկոսից կհասցվեն ՀՆԱ 2,5 տոկոսի մինչեւ 2027թ.: Նա ընդգծել է, որ Լոնդոնը ծրագրում է ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ 3 տոկոսին հաջորդ գումարման խորհրդարանում, որի ընտրությունները տեղի են ունենալու 2029թ. օգոստոսից ոչ ուշ։





























