ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է կարգադրություն՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ԼՂՀ-ում բնակվող երկրորդ աշխարհամարտի հաշմանդամներին, պատերազմի մասնակիցներին, նրանց հավասարեցված անձանց, այդ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին` թվով 377 հոգու, 25 հազարական դրամի չափով միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ կարգադրության` դրամական օգնության վճարումն ապահովելու համար ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆոնդից 9 միլիոն 425 հազար դրամ է հատկացվել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը եւ հանձնարարվել միջոցներ ձեռնարկել սույն կարգադրության կատարումն ապահովելու ուղղությամբ: