Ադրբեջանն ամենայն հավանականությամբ նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Եվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը խորհրդարանում պատգամավորների հետ վերջին հանդիպմանը դրա ամենավառ հաստատումն է»,- ասել է պատգամավորը։

Խաչատրյանը չի բացառել, որ Բաքուն կարող է ղարաբաղյան երկու պատերազմների մասնակիցների արտահանձնման պահանջ ներկայացնել։

«Չեմ բացառում, որ Բաքուն կարող է նույնիսկ որոշակի ժամկետ սահմանել»,- ասել է ընդդիմադիրը։

Խորհրդարանականի կարծիքով՝ իշխանությունում Նիկոլ Փաշինյանի գտնվելը ուղիղ կախված է նրա հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի բարեհաճ վերաբերմունքից։