Գյումրեցիները պետք է թեկնածուներին գնահատեն ընտրություններին մասնակցությամբ։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա հույս է հայտնել, որ գյումրեցիները դասեր կքաղեն բանավեճի ընթացքում հնչած տեքստերից։
«Ինչ վերաբերում է Սարիկ Մինասյանի այն հայտարարություններին, թե նախկին իշխանությունների օրոք գյումրեցիները գումար են տվել, որպեսզի չծառայեն ԼՂ-ում, վստահ եղեք, որ իրավապահ մարմինները կհետեւեն այդ հայտարարություններին։ Ճիշտ է, եթե գտնեն իրենց ուշադրության արժանի դրվագ»,- ասել է Հովհաննիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում իրավապահները չեն կարող որեւէ գործողություն ձեռնարկել՝ առանց ձեռքի տակ եղած փաստերի։
«Փաստերի մի մասը հրապարակվել է, բայց ես համոզված եմ, որ կան այլ փաստեր»,- ավելացրել է պատգամավորը։





























