Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել լիբանանյան սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։
«Հակառակորդի հրետանին հարվածներ է հասցրել Քաակայա, Քֆարկիլա եւ Յահմոր բնակավայրերի տարածքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով՝ օդում ակտիվորեն գործում են նաեւ իսրայելական անօդաչու սարքերը։ Բարաշիտ-Բեյթ Յահուն մայրուղում անօդաչու թռչող սարքը հարձակվել է ավտոմեքենայի վրա։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ երկու արկ է արձակվել Լիբանանի տարածքից։





























