Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պատրաստ է աջակցել Մյանմայում եւ Թաիլանդում երկրաշարժից տուժածներին։ Այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն պատրաստ է գործընկերների հետ աջակցություն եւ բժշկական օգնություն ցուցաբերել Մյանմայի եւ Թաիլանդի տուժած բնակչությանը այսօրվա երկրաշարժից հետո»,- գրել է նա X-ում:
Մյանմայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ դրա ուժգնությունը տատանվել է 7,7-ից 7,9 մագնիտուդի սահմաններում։ Դրան հաջորդել է եւս մեկ երկրաշարժ՝ 6,4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են Չինաստանում, Թաիլանդում եւ Վիետնամում։ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլուզվել է կամուրջը Իրավադի գետի վրա, եւ մասամբ ավերվել է պատմական Մանդալայ պալատը։ Բանգկոկում հայտարարվել է բազմահարկ շենքերի բնակիչների տարհանման մասին։ Առնվազն 60 աշխատող մնացել է փլուզված շենքերից մեկի փլատակների տակ։ Թաիլանդի վարչապետը արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաքում։





























