2024թ. նոյեմբերից ի վեր առաջին անգամ իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հադաս թաղամասի բնակելի շենքի վրա, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Երկու հարված է հասցվել խիտ բնակեցված Հադաս շրջանի դպրոցի դիմաց գտնվող բնակելի շենքին: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Իսրայելական անօդաչու թռչող սարքերը շարունակում են ցածր բարձրության վրա թռչել Բեյրութի երկնքում։





























