Այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գյումրու քաղաքապետի թեկնածուն դասական Փաշինյանի համակիր է, ոչ մեկի համար նորություն չէ։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորի խոսքով, նրանց դիրքորոշումները, մոտեցումները, աշխարհայացքներն ու նույնիսկ պահվածքը շատ առումներով նման են։

Աբրահամյանը, մասնավորապես, օրինակ բերելով, միևնույն ժամանակ մեկնաբանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի՝ հեռուստաբանավեճի ժամանակ հնչեցրած հայտարարությունը. Վերջինս հայտարարել էր, որ գյումրեցիները, չցանկանալով ծառայել ԼՂ-ում, դրա համար գումար են վճարել։

«Ուզում եմ հստակ հայտարարել, որ ԼՂ-ն և ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայությունը հպարտություն էր մեզանից շատերի համար։ Մենք պատվով կատարեցինք մեր պարտքը՝ ծառայելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում, և այսօր այդ հիշողությունները դրոշմված են յուրաքանչյուրիս սրտում»,- ասաց պատգամավորը։

Նրա կարծիքով՝ Մինասյանը, նման մտքեր հնչեցնելով, փաստացի բռնել է քաղաքական ինքնասպանության ճանապարհը։ Մյուս կողմից, նա նաև մեղսակից դարձավ Հայաստանի ներկայիս իշխանությունների հանցավոր քաղաքականությանը՝ «սկսած Հայրենիքի հանձնումից, վերջացրած ազգային անվտանգության ու երկրի շահերի վաճառքով»։

«Դրանով նա փակեց իր ճանապարհը դեպի հետագա քաղաքական գործընթացներ»,- ընդգծեց Աբրամյանը։