Այս պահին Գյումրիում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբում Ազգային ժողովի ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները, այդ թվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Նրանք հավաքվել են այստեղ Գյումրիում ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքից առաջ, որը նախատեսված է ժամը 18-ին:

Արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի հանրահավաքին թե ոչ, ոչ ոք հստակ պատասխան չունի: Մի մասն ասում է՝ չգիտենք, մյուս մասն ասում է՝ ամենայն հավանականությամբ՝ ոչ:

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու ընտրությունները նախատեսված են մարտի 30-ին: Այսօր քարոզարշավի վերջին օրն է, քանի որ վաղը լռության օր է: