Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Երեւանի Արշակունյաց պողոտայում` «Հայրենիք» կինոթատրոնի մոտ կանգնել են երեք տրոլեյբուս, ինչի պատճառով գրեթե  մեկ ժամ է խցանում է գոյացել:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության մամուլի ծառայությունում, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարգավորում են երթեւեկությունը, իսկ թե երբ կվերականգնվի էլեկտրականության մատակարարումը դեռ հայտնի չէ:

Բացի այդ, այս պահին խցանվել է նաեւ Մյասնիկյան պողոտան:

Մամուլի ծառայությունում տեղեկացրեցին, որ նախատոնական օրերին մայրաքաղաք եկող մեքենաների հոսքը կանոնակարգելու նպատակով, խոշոր առեւտրային կենտրոնների մոտ ոստիկանության աշխատակիցները կարգավորում են երթեւեկությունը` խցանումներից խուսափելու նպատակով: