Ֆիլիպ Կիրկորովի դստեր լույս աշխարհ գալուց հետո լրատվամիջոցներում տարբեր լուրեր սկսեցին շրջանառվել: Առաջին հերթին դրանք վերաբերում էին երեխայի մորը, իսկ որոշ պարբերականներ հրապարակեցին երեխայի լուսանկարները: Ընդ որում` հայտնի չէր` արդյոք լուսանկարում իսկապես Ալլա Վիկտորյան է, թե ոչ:
Կիրկորովը խնամքով թաքցնում է դստերը, եւ արդեն մտածել է` ինչպես նրան տեղափոխել Ռուսաստան եւ մկրտել` ապահովելով նրա «անվտանգությունը» պապարացիներից: Ըստ լուրերի` մասնավոր օդանավով Մայամիից թռիչքը նրա վրա կնստի 8 մլն դոլար:
Չնայած այդ ամենին` «НТВ» հեռուստաալիքի եթերում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է նորածին Ալլա Վիկտորյան: Հիմա արդեն յուրաքանչյուրը կարող է իր տպավորությունները ներկայացնել, թե ում է նա նման:
Տեսանյութը հնարավոր է դիտել ԱՅՍՏԵՂ:




























