Քիմ Քարդաշյանը iPhone է նվեր ստացել: Այս մասին հեռուստաաստղը հայտարարել է Twitter-ի իր էջում` դրա համար շնորհակալություն հայտնելով կրտսեր  քրոջը` Կայլիին:

Որոշելով ուրախացնել իր երկրպագուներին` Քարդաշյանը մի քանի լուսանկար է ավելացրել դրան, որտեղ լուսանկարված է գիշերանոցով եւ ներքնազգեստով:

Քարդաշյանների ընտանիքը տոնը նշել է իրենց մոր` Ջենի տանը: Անցած շաբաթ Քիմի եղբայրը` Ռոբը, պատմել է,  թե սովորաբար ինչպիսին է լինում  տոնական առավոտը իրենց ընտանիքում`խոսելով  իր հայկական արմատների մասին:

«Մենք հայեր ենք,  այդ պատճառով իմ քույրը` Քորթնին, ավանդական հայկական նախաճաշ է պատրաստում` բիշի (բլիթ` շաքարի փոշով -խմբ.)»,- «People» ամսագրին ասել է Ռոբը: