Սա Գյումրիի 31/69 տեղամասն է, որտեղ տեղ չկա մարդկանց տեղաշարժի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը, որը դիտորդական առաքելությունէ  իրականացնում Գյումրիում:

«Վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա»,- նշել են նախաձեռնությունից եւ նաեւ տեսանյութ են հրապարակել:

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն են՝

  1. Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։
  2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
  3. «Ապրելու երկիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:
  4. «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
  5. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն- ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:
  6. «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:
  7. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:
  8. «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:
  9. «Իմ հզոր համայնք» - ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

ՆԳՆ կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում բացվել է 82 ընտրական տեղամաս, ընտրողների թիվը  111 236 է: