Բանգկոկում երկրաշարժի զոհերի հաստատված թիվը հասել է 17-ի, հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով Թաիլանդի մայրաքաղաքի իշխանություններին։

Նրանց տվյալներով, ևս 32 մարդ վիրավորվել է, իսկ 83-ը դեռ անհայտ կորած է համարվում։

Զոհերի մեծ մասը կառուցվող 30-հարկանի շենքի բնակիչներն են եղել, որը փլուզվել էր ուրբաթ օրը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թաիլանդին հարևան Մյանմարում, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, ավելի քան 1600 մարդ է զոհվել։

Ցնցումները զգացվել են Չինաստանում և Թաիլանդում։

Բանգկոկում երկրաշարժի պատճառով փլուզվել է կառուցվող բարձրահարկ շենքը։