Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն չորեքշաբթի երեկոյան Հունգարիա կմեկնի՝ համաձայն իր գրասենյակի հրապարակած ժամանակացույցի, հայտնում է Times of Israel-ը։

Նաթանյահուն կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, որը նոյեմբերին մերժեց ՄՔԴ որոշումը՝ Գազայում ռազմական հանցագործությունների համար Նաթանյահուին ձերբակալելու մասին և հրավիրեց նրան պաշտոնական այց կատարել։

Ինչպես գրեթե միշտ անում է, Նաթանյահուն հրեական շաբաթը կանցկացնի արտասահմանում իր շրջապատի և պահպանության հետ՝ հարկատուների հաշվին, հայտնում է իսրայելական լրատվամիջոցը։

Հունգարիան Իսրայելի մերձավոր դաշնակիցն է Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում։