Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1700 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական վարչական խորհրդին։
Ըստ հաղորդման, տուժածների թիվը հասել է 3400-ի, իսկ 300 մարդ համարվում է անհետ կորած։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Մյանմայում 7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այն զգացվել է նաև Չինաստանում և Թաիլանդում։ Բանգկոկում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 20-ի։





























