Թերթը գրում է, որ իր աղբյուրների համաձայն ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական որոշ նախարարներ ասում են, որ Ամանորին մի քանի օրով մեկնելու են Սոչի, այնտեղից ուղեւորվելու են  Ղրիմի Սակի քաղաք, քանի որ, ըստ նրանց, այդ քաղաքում գտնվող հանգստյան տներում եւ լավ դիետիկ սնունդ է ապահովվում, եւ պրոֆեսիոնալ մերսում, ինչպես նաե` ֆիզիոթերապեւտիկ բնույթի «պրոցեդուրաներ»:

«Ինչ վերաբերվում է օլիգարխիկ թեւին, ապա մերօրյա Զիմզիմովներից շատերը նախընտրում են մեկնել Դուբայ, Իտալիա կամ էլ Բադեն-Բադեն, նամանավանդ, որ Բանդեն- Բադենում կեր-խմի, քեֆ, խազ արա իրավիճակներն են... Հատկանշական է, որ այս «տուր»-ի շրջանակներում Բադեն- Բադեն մեկնելու համատեղ ծրագիր ունեն «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը (Քլոսը) եւ Սյունյաց քաջարի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, ով այս տարի հոգնեց կանանց ծեծելով ու ահաբեկումներ իրականացնելով, փորձելով 2012-ին ընդառաջ իր միֆը պահել:

Իսկ ահա ԲՀԿ-ական եւ ՕԵԿ-ական մեծարգոները Դուբայ մեկնելու տոմս են գնել»,- գրում է «Իրավունք»-ը: