Եվս չորս մարդ է հանվել փլատակների տակիցլ Մյանմարում գրեթե 60 ժամ անց 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո, որը 1700 մարդու կյանք է խլել, հայտնում է BBC News-ը։
Հարյուրավոր մարդիկ նախկինի պես մնում են անհետ կորած։ Որոնումները շարունակվում են ինչպես Մյանմարում, այնպես էլ հարևան Թաիլանդում, որտեղ զոհերի թիվը հասել է 18-ի: Բանգկոկում փրկարարներն աշխատում են գտնել 76 անհետ կորած աշխատողների, որոնք արգելափակված են մնացել 30-հարկանի անավարտ բարձրահարկ շենքի փլատակների տակ:





























