Արմավիրի մարզի Էջմիածին- Արմավիր մայրուղու 4-րդ կմ-ում դեկտմեբրի 27-ին` ժամը 01:10-ին, տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում, դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-1015» մակնիշի 28 ԼՏ 083 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի պատնեշին: Բախման հետեւանքով ուղեւոր` 1991 թվականի ծնված Նարեկ Ավետիսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդը` 1989 թվականի ծնված Արման Սաֆարյանը եւ ուղեւոր` 1989 թվականին ծնված Կարեն Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են ծանր:




























