Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյը դեկտեմբերի 26-ին առաջարկել է վերականգնել իր միջնորդությունը Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացում:

Ինչպես հաղորդում է շվեյցարական Tribune de Genève-ն ամենամյա կոնֆերանսի ընթացքում Թուրքիայի դեսպաններին Միշլին Քալմի Ռեյը հիշեցրել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի` Շվեյցարիան չունի հատուկ օրենք ցեղասպանությունների դեմ: Համադաշնության նախագահը եւս հաստատել է Շվեյցարիայի քաղաքականությունը` կապված Հայաստանի իրադարձությունների հետ, հայտարարել է Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Ռաֆաել Սաբորին: Դաշնային խորհուրդը, որը խոսում է «ողբերգական արտաքսման եւ զանգվածային սպանությունների մասին», կարծում է, որ պատմաբանները պետք է լույս սփռեն այդ իրադարձությունների վրա: