Պետերբուրգում  17-ամյա աղջնակի են առեւանգել եւ 3 մլն ռուբլի փրկագին պահանջել:

Առեւանգված աղջկա մայրը դիմել է ոստիկանություն:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմիններում,  11-րդ դասարանի 17-ամյա աշակերտուհին տնից դուրս է եկել դեկտեմբերի 25-ի ցերեկը, դրանից հետո նրա մասին ոչ մի լուր չի եղել:

Ավելի ուշ դստեր բջջային հեռախոսահամարից անհայտ անձը զանգահարել է մորը եւ աղջկան ազատելու համար համար 3 մլն ռուբլի փրկագին պահանջել: