Թուրքիայի հայտնի լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում Թուրքիայի ոչ արդյունավետ քաղաքականությանը՝ առաջարկելով դրա փոխարեն քաղաքացիություն տալ Թուրքիա ներգաղթած հայաստանցիներին եւ վերակենդանացնել հայ-թուրքական գործընթացը։
Թուրքական Hurriyet-ում հրապարկած հոդվածում Բիրանդը նշել է, թե հայերն այս ընթացքում կարողացան աշխարհին ընդունել տալ Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան չկարողացավ դրանց պատասխանել եւ կորցրեց խաղը։
«Աշխարհում որ խորհրդարանի մոտով անցնենք, մեր դեմքին հարվածում են ցեղասպանության հանցանքով։ Հայերը պատրաստվում եմ իրենց ամենակարեւոր քայլն անել 2015-ին։ Նրանք ցեղասպանության ճանաչումը կանցկացնեն ԱՄՆ-ում, որից հետո մյուս երկրներն այն հեշտությամբ կընդունեն։
Հիմա կտեսնեք, որ Ֆրանսիայի հետ մեր վեճը մի որոշ ժամանակ հետո մոռացվելու է։ Օրակարգում լրիվ ուրիշ թեմաներ են հայտնվելու։
Խնդիրները ավելի ղելացի լուծելու փոխարեն փորձում ենք մեր դիմացի պատերը քանդել։ Միշտ այդպես է եղել եւ չենք կարողանում ձերբազատվել այդ սովորությունից։ Եթե ուզում ենք լավ լոբբինգ անել, պետք է Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիներին քաղաքացիություն եւ աշխատելու իրավունք տանք։
Մյուս քայլը հայ-թուրքական ստորագրված արձանագրություններն են։ Մենք մեր ադրբեջանցի բարեկամների համար հետքայլ կատարեցինք։ Եթե արձանագրությունները ուժի մեջ մտած լինեին, ոչ Ֆրանսիան նման օրինագիծ կընդուներ, ոչ էլ ԱՄՆ Սենատում այն կրկին կգա օրակարգ։
Եթե Թուրքիան չի ուոզում 4 ճակատով պատերազմել եւ Արեւմուտքի եւ իր միջեւ սեպ խրել, ի վերջո ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերականդանացումից այլ ուղի չի երեւում»,-գրել է Մեհմեդ Ալի Բիրանդը։




























