Կիպրոսի թուրքական հատվածի խորհրդարանում սոցիալական ապահովության օրենքի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ծեծկռտուքն ու հրմշտոցը տեղի է ունեցել այն պահին, երբ ամբիոնին է մոտեցել «Ազգային միություն» կուսակցության նախագահ Մեհմեդ Չաքըջըն։ Մյուս պատգամավորները նրան բռնի ուժով հեռացրել են ամբիոնից։