Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, լրագրողների խնդրանքով անդրադարձավ իր պաշտոնանկության մասին վերջերս տարածված լուրերին: «Իմ իրավասությունների, լիազորությունների եւ պարտականությունների շրջանակում իրականացնում եմ նախարարի իմ գործունեությունը, իսկ այդ լուրերն ինձ չեն կաշկանդում: Այնքան ժամանակ կաշխատեմ, որքան հնարավորություն կընձեռվի»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նշենք, որ վերջին շրջանում ինտենսիվ լուրեն են պտտվում Ա. Հարությունյանի փոխարեն իբր Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին նշանակելու մասին: