Սիրիական բանակի ստորաբաժանումները բախման մեջ են մտել Թուրքիայից ներխուժած մի խումբ ահաբեկիչների հետ։
Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը, սիրիական զորքերը Թուրքիայից ներխուժած ահաբեկիչների հետ բախվել են Ջիսր –էշ-Շուգուր քաղաքի մերջակայքում։ Նշվում է, որ բախման հետեւանքով սպանվել են մի շարք ահաբեկիչներ, իսկ փրկվածները կրկին վերադարձել են Թուրքիա։
Ահաբեկիչների մոտից բռնագրավվել է զենքեր եւ պայթուցիկ սարքավորումներ, որոնցով պետք է ահաբեկչական գործողություններ իրականացվեին։




























