Օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հաստատել է, որ երեկ և այսօր Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ։

«Այսօր աշխարհի շատ երկրներում կառուցողական փոխգործակցության վերականգնման ճանապարհին բազմաթիվ ուժեր կան, որոնք շահագրգռված են լարվածության պահպանման հարցում: Այդ ուժերը միտումնավոր խեղաթյուրում են Ռուսաստանի դիրքորոշումը՝ փորձելով խափանել երկխոսության ցանկացած քայլ՝ չխնայելով ո՛չ փող, ո՛չ ռեսուրս»,- գրել է Դմիտրիևը Telegram-ի իր ալիքում։

Նա չի հստակեցրել, թե հատկապես ում հետ է հանդիպումներ ունեցել, սակայն խոստացել է «համառոտ մեկնաբանություններ» տալ հանդիպումների արդյունքներից հետո։

Ավելի վաղ CNN-ը, այնուհետև CBS-ը հայտնել էին, որ Դմիտրիևը Վաշինգտոնում բանակցություններ է վարել նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովի հետ։ Այցը կազմակերպելու համար ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կասեցրել է Դմիտրիևի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, որպեսզի Պետդեպարտամենտը կարողանա նրան վիզա տրամադրել։