Ֆրանսիացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն պաշտպանության տակ է վերցվել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը: Նա հայտնել է, որ Բուայեն եւ նրա ընտանիքը հատուկ պաշտպանության տակ են գտնվում:
«Մենք չենք կարծում, թե վտանգը մեծ է, բայց ապահովագրված չենք ինչ-որ մեկի անհավասարակշիռ գործողություններից», - նրա խոսքերը հաղորդում է Le Figaro-ն::
Նշենք, որ նախօրեին Բուայեն ոստիկանությանը բողոք է ներկայացրել` հայտնելով, որ իրեն եւ իր ընտանիքին սպառնում են բռնությամբ եւ մահով, ինչպես նաեւ իր վեբ կայքը կոտրելու մասին:




























