2011թ-ի ընթացքում արտաքին քաղաքականության մեջ Հայաստանն ունեցել է լուրջ ձեռքբերումներ, տնտեսական առումով հաղթահարում է  ճգնաժամի այս գործընթացը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, տնտեսագիտական համալսարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը` ամփոփելով 2011թ-ի «լավն ու վատն»: Իսկ ամենալավ իրադարձությունն, ըստ նրա այն է, որ մենք չունենք մեծ կորուստներ, այլ ունենք ձեռքբերումներ: Ավելին` նա համոզված է, որ առաջիկայում ունենալու ենք նաեւ ազատ, ժողովրդավար ընտրություններ: «Գոնե մեր իշխանությունները, ՀՀԿ-ն ձգտում է դրան»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:

Խոսելով ակնկալիքներից ՀՀԿ շտաբի պետն ընդգծեց. « 2012թ. փորձելու ենք ամրագրել հաջողություններ հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում»: